Տեւական ժամանակ է՝ հասարակական-քաղաքական օրակարգի քննարկումների հիմնական թեմանդարձել են դատաիրավական ոլորտում աներեւակայելի արագությամբ իրար հաջորդած, շատ դեպքերում՝ միանգամայն անսպասելի իրադարձությունները: Սա միանգամայն սպասել էր, եթե հաշվի առնենք նույն այդ դատական համակարգի նկատմամբ հասարակության դժգոհությունը, եւ թավշյա հեղափոխությունից հետո այստեղ եւս արմատական փոփոխություններիպահանջը:
Բայց մինչհասարակությունն ակտիվ քննարկում է դատավորներին վեթթինգի ենթարկելու եւ ընդհանրապես, դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների հարցը, ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ են Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նախ ռուսական Կոմերսանտ պարբերականում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ծավալուն հրապարակում, որտեղիրենց դիրքորոշումն էին հայտնել երկու երկրների ԱԳ նախարարները:Իսկ արդեն նախօրեին տարածաշրջանային այցով Երեւանում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որայնուհետեւ ուղեւորվեցին Բաքու:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ եւ ՀՀ վարչապետի, եւ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումներում հստակ շեշտվել էհակամարտության կարգավորման գործընթացում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր.անդրադարձ եղել մարդասիրական եւ մարդկանց միջեւշփումներիոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին: Այլ կերպ ասած, Հայաստանը հերթական անգամ վերահաստատում է հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը:
Հայաստանի խաղաղարար դիրքորոշումն ավելի ցայտուն է երեւում Մամեդյարովի՝ հայտարարություններից հետո. արձագանքելով «Կոմերսանտ»-ի լրագրողի հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէ՞ վերականգնել վստահությունը և հետոնոր անցնել տարածքների վերադարձի, Ղարաբաղի կարգավիճակի և ադրբեջանցի փախստականների հետ կապված հարցերին, նա բացասական պատասխան է տվել, ասելով, թե կարգավորումը պետք է լինի փուլային, որի սկիզբը պետք է լինի հայկական ուժերի դուրսբերումը շրջաններից և ադրբեջանցի փախստականների վերադարձն այդ շրջաններ, դրան զուգահեռ՝ վստահության մթնոլորտ ձևավորելը:
Իսկապես, հարեւան երկրում չեն ուզում գիտակցել ԼՂ հիմնախնդրի պատճառները, ըստ այդմ՝ նաեւ հարցի էությունը. սա ոչ թե հասարակ պայքար է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար, այլ այդ պայքարը թելադրված էր «անջատում հանուն փրկության» հրամայականից ելնելով. այդ քայլին արցախահայությունը գնաց իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Ու այս դեպքում քանի դեռ չի ձեւավորվել վստահության մթնոլորտ, ավելորդ է խոսել ցանկացած լուծման մասին: