Նիկոլ Փաշինյանի` Ղազախստան այցն առանց չստացված «ինտրիգների» չանցավ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղազախստան այցն առանց «ինտրիգների» չանցավ: «Ինտրիգը», պարզվում է, ոչ թե այցի ժամանակ էր, այլ դրա շուրջ մանիպուլյատիվ մեկնաբանություններում: Նպատակը պարզ էր. ամեն կերպ ցույց տալ, որ Փաշինյանի այցը ձախողվել է, եւ որ նրան ԵԱՏՄ-ում չեն ընդունում:

Մեխանիզմը պարզ էր. նախ նիստից մի քանի օր առաջ շրջանառության մեջ դրվեց ու տարածվեց լուրը, թե Փաշինյանը Ղազախստանում կարող է հանդիպել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Երեկ Ղազախստանում Փաշինյանի ու Պուտինի երկկողմանի հանդիպում տեղի չունեցավ, քանի որ նման հանդիպում ընդհանրապես նախատեսված չէր: Ի դեպ, այնտեղ երկկողմանի հանդիպումներ տեղի չունեցան ԵԱՏՄ մյուս պետությունների ղեկավարների միջեւ. միայն հյուրընալող կողմի նախագահն է առանձին-առանձին ընդունել ե՛ւ Փաշինյանին, ե՛ւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներին, բացի Պուտինից. վերջինս հանդիպել է միայն առաջին նախագահ Նազարբաեւին:

Եւ ահա, չնայած այս ամենին, քարոզչական դաշտում ներկայացվեց, թե Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը չի կայացել, քանի որ ՌԴ նախագահը չի ցանկացել, սա Փաշինյանին դուր չի եկել այն աստիճան, որ նա չի մասնակցել պաշտոնական ճաշկերույթին, այցը կիսատ թողած, չեղարկելով մյուս հանդիպումները` վերադարձել է ՀՀ:

Այցն իբր կիսատ թողնելու եւս մեկ պատճառ էլ նշվեց ու տիրաժավորվեց. ի տարբերություն ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահների, Փաշինյանին Ղազախստանի նախագահ Տոկաեւը չի պարգեւատրել Նուրսուլթան Նազարբաեւի անվան շքանշանով, եւ իբր ՀՀ վարչապետը նեղացել է դրանից: Որ Փաշինյանին չեն պարգեւատրել, փաստ է:

Բայց պարզվում է՝ ԵԱՏՄ անդամ մյուս երեք երկրների նախագահները պարգեւ ստացել են եվրասիական ինտեգրացիայի գաղափարի 25-ամյակի եւ ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման 5-ամյակի եւ երկկողմ հարաբերությունների խորացման համար: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, ընդամենը 1 տարի առաջ է ընտրվել ՀՀ վարչապետ, մինչ այդ ընդդիմադիր պատգամավոր էր, հետեւաբարչէր կարող 5 տարի առաջ որպես երկրի ղեկավար ստորագրած լիներ ԵԱՏՄ պայմանագիրը:

Այնպես որ, Փաշինյանի՝ այդ ցանկից «դուրս մնալը» միանգամայն տրամաբանական էր, ավելին` հակառակը կարող է դիտվեր աննորմալ:Ու բացի այդ` պարգեւատրում որպես այդպիսին տեղի է ունեցել ոչ թե ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում, այլ Տոկաեւի հետ պետությունների ղեկավարների առանձին հանդիպումներում:

Ու վերջապես, իրականում Փաշինյանը մասնակցել էրեւ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների ճաշկերույթին, հետո նաեւ Ղազախստանում ՀՀ դեսպանատանը հանդիպել մի խումբ հայ գործարարներ հետ, ընդ որում՝ հանդիպումն էլ տեւեցմոտ 45 րոպե:

Իսկ ՌԴ նախագահ Պուտինը Նազարբաեւի անվան մեդալը ստացել է ոչ թե Տոկաեւից, այլ՝ հենց Նազարբաեւից:




Լրահոս