Դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից տասը օր անց դեռ մեկ հոգի է հրաժարական ներկայացրել: Խոսքը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է:
Իսկ դատական համակարգը դեռ դիմադրում է, հատկապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ դատավորները, որոնց հրաժարականի կամ հեռացնելու անհրաժեշտության մասին խոսել էր վարչապետը:
Դժվար չէ ենթադրել՝ այդ դիմադրությունը ժամանակավոր բնույթ կկրի, եւ որոշ ժամանակ անց նրանք ստիպված են լինելու հանձնվել (ճիշտ այնպես, ինչպես նախորդ խորհրդարանում իշխող ՀՀԿ-ական մեծամասնությունը ստիպված եղավ համաձայնել ԱԺ լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանն ու արտահերթ ընտրությունների անցկացմանը):
Ի վերջո, դատական համակարգում արմատական փոփոխությունների պահանջ առաջադրել է ժողովուրդը, եւ ընդհանրապես, այսօր Հայաստանում դժվար է գտնել մարդու, որկողմ չարտահայտվի նման փոփոխություններին: Պարզապես, այդ փոփոխությունների մասին մարդկանց պատկերացումներն են տարբեր: Այնպես որ, դատական համակարգի վիրահատությունը դեռ առջեւում է:
Մանավանդ, այս հարցում վարչապետ Փաշինյանն ունի միջազգային հանրության աջակցությունը: Պատահական չէ փաստը, որ եվրոպական կողմը շատ արագ արձագանքեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների մասին վարչապետ Փաշինյանի հայատարարությանը:
Մայիսի 20-ի խորհրդակցությունից ընդամենը երկուօր անց վարչապետի հետ հեռախոսազրույց ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Տիեբորն Յագլանդը՝ հաստատելով իրենց լիակատար աջակցությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին, իսկ, ահա, նախօրեին այդ հեռախոսազրույցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ-ում էր ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրենՔրիստոս Ջակումոպուլոսի գլխավորած պատվիրակությունը:
Ու ԵԽ պաշտոնյան շեշտել է, որ վերահաստատում են ԵԽ լիակատար աջակցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգին, որ ԵԽ-ն ողջունում է դատաիրավական ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ՀՀ կառավարության քայլերն ունշել, որ ժամանել են քննարկելու դրանց իրականացման գործում երկկողմ համագործակցության հետագա քայլերն ու գործողությունները:
Ի դեպ, այս առումով հետաքրքիր էր Փաշինյանի արձագանքը, երբ ընդգծելով ՀՀ-ի` ԵԽ անդամ լինելու փաստը` ԵԽ-ին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում: Սա, ըստ էության, նաեւ բարձրացնում է ԵԽ պատրաստակամություը ՀՀ-ում կատարվող գործընթացներին ներգրավվելու։