Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել Գեղամ Պետրոսյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

Դատարանը իրավաչափ է համարել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու որոշումը. Գեղամ Պետրոսյանի պաշտպանը բողոքարկել էր իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը: Լրագրողներին այս մասին հայտնել է Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված՝ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել:




Լրահոս