ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր միջնորդություն. ինչ զարգացումներ են սպասվում մարտի 1-ին սպանվածի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը, որի անունը նախաքննական մարմինը գաղտնիք է պահում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձը եղել է ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, ով ընդամենը 2 տարի է աշխատել ոստիկանության զորքերում, որից հետո տեղափոխվել է ոստիկանության այլ ստորաբաժանում, իսկ ներկայումս, ըստ լուրերի, համակարգում չի աշխատում:

«Ժողովուրդ» օրաթերթը Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանից հետաքրքրվեց, թե գործով այլ ինչ անձինք են հարցաքննվել, պաշտպանը հայտնեց, որ տեղյակ չէ, ինչպես նաեւ նշեց, որ դա նախաքննական գաղտնիք է:

Միաժամանակ նշեց, որ առաջիկայում պատրաստվում է միջնորդություն ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի, ինչպես հայտնել էր Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված սպան, նախաքննական մարմինը նաեւ այդ օրը դեպքի վայրում գտնվող մյուս սպաներին հարցաքննի, եթե մինչ այս չի հարցաքննել:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս