«Լիդիան Արմենիա»-ն նահանջել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում նահանջել է: Եթե ընկերությունը 2018-ի առաջին եռամսյակում 16-րդ խոշոր հարկատուն էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հայտնվել է 250-րդ հորիզոնականում` միաժամանակ նվազեցնելով նաեւ պետական բյուջե վճարվող հարկերը:

Չի բացառվում, որ երկրորդ կամ երրորդ կիսամյակում այս ընկերությունը դուրս գա խոշոր հարկատուների ցանկից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում կատարել է 156 մլն 954 հազար դրամի չափով հարկային վճարումներ:

Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Լիդիան Արմենիա»-ն վճարել էր 1 մլրդ 679 մլն դրամ: Այսինքն` ընկերությունը մեկ տարվա ընթացքում ավելի քան 1 մլրդ 522 մլն դրամով նվազեցրել է հարկերն ու տուրքերը:




Լրահոս