Ինչ կապ ունի ՀՅԴ-ն՝ Գևորգ Դանիելյանի հրաժարականի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր
պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեւորգ Դանիելյանի հետ` հասկանալու համար, թե ինչու նա այս փուլում հրաժարական տվեց:

Նշենք, որ Գեւորգ Դանիելյանն իր հրաժարականի տեքստում հայտնել էր. «Հայաստանի Հանրապետության դատական
օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի եւ 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ընդունեք իմ հրաժարականը, լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից` ս.թ. հունիսի 10-ից: Միաժամանակ խնդրում եմ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել: Այս փուլում, կարծում եմ, որ չկան խիստ հրատապ լուծում պահանջող խնդիրներ, ուստի ըմբռնումով կմոտենաք իմ հրաժարականին: Բացի այդ, սա Ձեզ համար այնքան էլ անակնկալ չէր: Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարե-
փոխումները:

Մենք պարոն Հարությունյանի ղեկավարությամբ շուրջ մեկ տարի աշխատեցինք աննախադեպ ծանրաբեռնված ռեժիմով, աշխատանքային ու շենքային գրեթե անընդունելի պայմաններում, մամուլում հաճախակի հանդիպող
ակնհայտ կեղծ, ստահոդ տեղեկատվության ներքո, կարողացանք մեր սեփական ուժերով մշակել ու հաստատել նորաստեղծ Խորհրդի գործունեության մի քանի տասնյակի հասնող լրջագույն իրավական հիմքերը, հանրության դատին հանձնել արդարադատության արդյունավետության արմատական μարելավմանը միտված համալիր հայեցակարգ, ուստի ինքս հանգիստ եմ հեռանում` պարտքը կատարածի զգացումով: Ձեզ եւ դատական իշխանության ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ, շարունակելու եմ իմ համեստ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական համակարգին, այդ համակարգի հիրավի արհեստավարժ ու պարկեշտ բազում ընկերներին, բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն անցնի բացառապես Սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների հենքով, Աստված Ձեզ օգնական:

Հ.Գ. Զբաղվելու եմ գիտակրթական գործունեությամբ, գոնե այս ոլորտում վստահության խնդիր չունեմ. ուսանողությունն  ամեն տարի սոցհարցումներով ինձ շնորհում է ամենաμարձր գնահատականը: Չի բացառվում, որ զբաղվեմ նաեւ իրավաμանական օգնության ծառայություն մատուցելով: Մի խոսքով, կյանքը իարժեք շարունակվում է ….»:

Գեւորգ Դանիելյանի հրաժարականը դատական համակարգում շատերի համար էր զարմանալի, թե ինչու նա այս քայլին գնաց: Եվ ահա հրաժարականից հետո դատական համակարգում մի շարք լուրեր տարածվեցին Գեւորգ Դանիելյանի հրաժարականի մասով: Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեւորգ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, Ձեր հրաժարականից հետո դատական համակարգում լուրեր տարածվեցին, որ Ձեր հրաժարականը պատահական հրաժարական չէր եւ մի շարք դեպքերի հետ է կապված: Նախ, ըստ դատական համակարգում տարածված լուրերի եւ մեզ հասած տեղեկությունների` Ձեր հրաժարականը այլ ներքին իրավիճակի հետ կապ ունի: Լուրեր կան, որ Դուք «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հետ կապեր ունեք, մասնավորապես Ձեր կինը Աղվան Վարդանյանի քույրն է: Արդյունքում` դատական համակարգում լուրեր կան, որ տեւական ժամանակ է, ինչ իշխանության եւ դաշնակցության միջեւ լարվածություն կա, եւ, ըստ էության, Ձեր կապը հաշվի առնելով` ներքին կարգով Ձեզ ասել են` լավ կլինի, ազատման դիմում գրեք: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ո՛չ, բացարձակապես սուտ է: Նախ` ինձ ոչ ոք այդպիսի առաջարկություն չի արել: Ինչ վերաμերում է Ա. Վարդանյա-
նին, նա իմ կնոջ հորեղμոր տղան է, եւ որքան ինձ հայտնի է, նա արդեն դաշնակցության հետ կապ չունի: Այդ կեղծ լուրը մի ինտրիգանի տարածածն է, որը լավ կանի` իր մասին, արդեն իրական տեղե կատվության մասին մտածի:

-Լուրեր կան, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10 դատավորներին կարգապահական ենթարկելու նիստի օրը դատավորները μավականին հարձակվողական են եղել ԲԴԽ-ի նկատմամբ եւ ասել են, թե ով է ԲԴԽ-ն, որ իրենց պատասխանատվության ենթարկի, ուստի Դուք հաշվի առնելով, որ կառույցը կորցրել է իր դերը, ու արդեն որեւէ դատավոր հաշվի չի նստում նրա հետ, որոշեցիք գնալ:

-Ախր դա ծայրահեղ անհեթեթ ու շինծու վարկած է: Վճռաμեկ դատարանի պալատի μոլոր դատավորները ԲԴԽ-ի եւ
անձամμ իմ նկատմամբ խորին հարգանք ունեն, ինչը փոխադարձ է: Այդ պալատում կարգին մարդիկ են, նրանք իրենց թույլ չեն տա ճղճիմ վարքագիծ: Եթե այդպիսի միտում լիներ, ես հրաժարական կտայի այդ նիստից առաջ, մինչդեռ ինքս
գտա, որ հարկ է հնարավորություն տալ պալատի դատավորներին հրապարակայնորեն արտահայտվելու եւ իրենց դիրքորոշումը ներկայացնելու: Այդ կարգի հորինված պատմություններով մի՛ սնվեք, դրանք մշակվում են մի քանի ապերախտ անձանց կողմից, μայց դրանց ընթացք տալն արդեն պարկեշտ չէ: Այդ կեղծիքների հեղինակները շուտով իրենք են հարկադրված լինելու պաշտպանվել, բայց արդեն իրական պատմություններից ու փաստերից …:

-Ինչո՞ւ հիմա` այս փուլում, որոշեցիք հրաժարական տալ: Մի քանի օր առաջ ԲԴԽ-ն բավականին հետաքրքիր համագործակցության կոչ անող հայտարարություն էր տարածել, որ պատրաստ են համագործակցել, μայց հանկարծ իրավիճակ փոխվեց:

-Ինչ վերաբերում է մեր հայտարարություններին ու դրանց համատեքստում իմ հրաժարականին, դա իմ կեցվածքն է, ես
բոլորին եմ ասել, որ եթե անգամ մեկ օր աշխատեմ, ապա կաշխատեմ այնպես, ինչպես դա կաշխատեի հինգ տարի շարունակ: Հիմա էլ եմ այն կարծիքին, որ ԲԴԽ-ն պետք է դատական իշխանության բարելավման գործընթացում առանցքային դերակատարը լինի, ես ուղղակի չէի կարող անմիջապես օրեր առաջ հրաժարական տալ, քանի որ կային կուտակված մի քանի հրատապ հարցեր, ինչի մասին հստակ ակնարկել էի, երμ ԱԺ պատգամավորներից ոմանք ԲԴԽ բոլոր անդամներից հրաժարականի պահանջ էին ներկայացրել: Ես դեռ այն ժամանակ էի բացատրել, որ ԱԺ-ն իրավասու չէ իշխանության մեկ այլ ճյուղի հետ խոսել հրաժարականների ու հաշվետվությունների հռետորաբանությամμ, այդ փուլում հրաժարականներ չկային` հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով: Ինձ համար որեւէ բարձր պաշտոն երբեք չի համարվել ինքնանպատակ, փառք Աստծո, իմ ողջ գիտակից կյանքում այդպիսիք շատ եմ տեսել, դեռ խորհրդային ժամանակներում եղել եմ գլխավոր դատախազության բաժնի պետ: Ես պետք է կարողանամ լիարժեք պիտանի լինեմ իմ կարգավիճակով, եթե այդպես չէ, ուրեմն մեկ օր անգամ չեմ հապաղի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս