Գերատեսչությունների ղեկավարները դժգոհել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ շաբաթ Ազգային ժողովում ընթանում էին 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Եվ շատ հաճախ, կախված ոլորտային քննարկումներից, դրանք շատ էին երկարում, ինչը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջացրել է կառավարության անդամների դժգոհությունը: Բանն այն է, որ բյուջեի քննարկումները սկսվում էին առավոտյան ժամը 10:00-ին, սակայն, կախված գերատեսչությունից, տվյալ պաշտոնյայի հերթը կարող էր հասնել, օրինակ, ժամը 13:00-ին:

Եվ, ահա, պաշտոնյաները դժգոհել են, թե խորհրդարանը կարող է զգուշացնել այդ փաստի մասին, որպեսզի նրանք էլ կարողանան կանոնակարգել իրենց գրաֆիկը եւ ժամեր շարունակ «գերի չմնան» ԱԺ-ում:

Օրինակ` նման խնդրի օրեր առաջ բախվել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, որը վաղ առավոտից խորհրդարանում էր, սակայն շատ ուշսկսեց ներկայացնել կատարողականը. երեկ էլ նման դեպք գրանցվեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պարագայում:




Լրահոս