ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆելիքս Ցոլակյանի հանգստի շքեղ սենյակն ու առօրյան. երբ են վերջին անգամ զրուցել նախարարն ու Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր կյանքում մի բանաձեւով է առաջնորդվում. նա երբեւէ իր ընտանիքի անդամներին չի թույլատրում ներգրավվել իր աշխատանքային գործունեությունում, իր հետ մասնակցել որեւէ հանրային միջոցառման:

Նախարարի հետ Armlur.am-ի «Քայլ առ քայլ»  հաղորդման շրջանակներում հանդիպել ենք արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ֆելիքս Ցոլակյանը բնակվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում, իրեն այնտեղ ավելի հանգիստ է զգում ու երբեւէ չի նախընտրել մայրաքաղաքում բնակվելու տարբերակը:

Մեր զրույցի ընթացքում նախարարը մոտ 10 անեկդոտ պատմեց, խոսեց իր ընտանիքի անդամների, ընտանեկեան ավանդույթների, 5 թոռների, ինչպես նաեւ իր այն համոզմունքի մասին, որ պաշտոնից պետք չի կառչել, եթե դժգոհ են քո աշխատանքից, ուրեմն պետք է առաջինը դու հեռանաս:

Նախարար Ցոլակյանը համաձայնել է նկարահանել նախարարության իր հանգստի սենյակը, որի մասին, ի դեպ, մամուլում մշտապես խոսվել է ու լեգենդներ պատմվել դրա մասին: «Քայլ առ քայլ»-ը բացահայտել է, թե իրականում ինչ կա այդ սենյակում:

Մանրամասները՝ ArrmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս