Հայաստանում այսօր կա պինդ, չկոտրվող մարդկանց կարիք. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կուսակցության հետ կարող են համագործակցել այն  քաղաքական ուժերը, ովքեր պայքարել են նախկին ռեժիմի դեմ: ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀԱԿ կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ:

«Պետության ղեկավարի տեսանկյունից , եթե փորձեմ ասել, թե ես ինչ կանեի Նիկոլ Փաշինյանի փոխարեն ու այսօր ինչի կարիք կա, ապա այսօր Հայաստանում կա պինդ, չկոտրվող, չճկվող  մարդկանց կարիք, որտեղ են այդ մարդիկ,  այդ մարդիկ այն տղերում են , որտեղ Հայաստանի նախկին իշխանությունները  փորձել են կոտրել, ճկել, ու իրենք պահվել  ու չեն կոտրվել, չեն կռացել ու չեն լղոզվել, չեն պառկել, դրանք դաշտում են: Այդ մարդկանց գտնել և բերել, որպեսզի ծառայեն պետությանը ՝ զիլ կլիներ, քանի որ այդ մարդիկ իրենց նախորդ կյանքում ցույց են տվել, որ պինդ են և ունեն պողպատից էլ պինդ ոգի, որ իրենք կարող են դիմանալ բռնաճնշումների, նրանք անցել են բոլոր դժվարությունները և հանուն հայրենիքի զոհել իրենց անհոգությունն ու կյանքը:  Ես կուզեի այդպիսի զորք ունենալ, որպես պետության ղեկավար»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Եթե Նիկոլ Փաշինյանն այդպես է մտածում, ապա դա ողջունելի է նրա կողմից . «Շատ դեպքերում համաձայն չլինելով իշխանությունների հետ, բայց քանի դեռ իշխանությունը փորձում է Հայաստանն այդ ճահճից դուրս բերել  ու չշեղվել, և ամեն օր բոլոր հնարավորությունները ծառայեցնում են այդ սկզբունքին, որը որ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը»:

Ինչ վերաբերվում է Հայ Ազգային Կոնգրեսին, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ տեղյակ չէ և որևէ հավաքի չի մասնակցել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս