
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Շտապ օգնության մեքենա է ժամանել Ազգային ժողովի մուտքի մոտ: Ըստ ականատեսների` պատճառը մի քաղաքացու ինքնազգացողության վատացումն է: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` կինը, ում համար ժամանել են բուժաշխատողները, բողոքի ակցիայի մասնակից է: Նրան հորդորել են տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը հրաժարվել է: