Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վերաբերյալ:
Կայքը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու իր ղեկավարծ ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը:
ArmLur.am-ը ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հետաքրքրվեց՝ ի՞նչ հաղորդման մասին է խոսքը, ո՞վ է դիմողը:
Ի պատասխան՝ հայտնցին, որ Կարեն Փոլադյանն ինքն է ԲԴԽ-ին ուղարկված նամակին ընթացք տվել եւ անձամբ է նյութերը ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հուսանք՝ քննությունը կպարզի իրականությունը:
Կից ներկայացնում ենք գլխավոր դատախազին ուղղված՝ Կարեն Փոլադյանի դիմումը:
Քնար Մանուկյան