ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Մարտի 1-ի գործով կալանավորված Գեղամ Պետրոսյանին պահում են ԿԳԲ-ի «պադվալում». պաշտպանը նոր մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Նրա դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից Ալեքսանդր Ազարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղամ Պետրոսյանը հրաժարվել է նաեւ առերեսվել իր դեմ ցուցմունք տված ենթասպա Ալեքսանդր Ազարյանի հետ:

Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնեց, որ Գեղամ Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ որեւէ փաստաթղթի տակ ստորագրել, քանի որ չի վստահում նախաքննական մարմնին եւ մտավախություն ունի, որ իր ցանկացած խոսքն ու հիմնավորումները, որ նման բան չկա, եւ իրեն առաջադրված մեղադրանքն իրականության հետ կապ չունի, կարող է օգտագործվել իր դեմ. «Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, որ նա հրաժարվել է առերեսվել, ապա հայտնեմ, որ նրան ձերբակալումից հետո առաջարկել են առերեսվել եւ չեն էլ հայտնել, թե ում հետ, ավելի ուշ է մեզ հայտնի դարձել, իսկ Գեղամ Պետրոսյանն էլ օգտվել է իր հակընդդեմ հարցման իրավունքից»:

ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանի հետ: Վերջինս ասաց.

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան 




Լրահոս