Հետախուզվող կինը հայտնաբերվել է սահմանային անցակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին, ժամը 13.30-ին, Բագրատաշենի մաքսային անցակետում ոստիկանության Իջեւանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Անահիտ Ք.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա մարտի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:




Լրահոս