ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 պարկ կարտոֆիլ գողանալու համար քաղաքացին հայտնվել է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

150կգ կարտոֆիլի գողության համար ընդհանուր Լոռու մարզի բնակիչը հայտնվել է մեղադրյալի աթոռին: ArmLur լրատվականին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել որ նա 2019 թվականի մայիսի 5-ին, ժամը 21:00-ի սահմաններում, մետաղական ամրաններից պատրաստված կոնստրուկցիայի վրայով բարձրացել է Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղի 123 հասցեում գտնվող, Արման Ղոչիկյւսնին պատկանող պահեստարան եւ հափշտակել է Արման Ղոչիկյւսնին պատկանող 22.500 դրամ արժողության, 150կգ ընդհանուր կշռով 3 պարկ կարտոֆիլ:

Ավելին իրավապահները պարզել են , որ 2019 թվականի մայիսի 6-ին, ժամը 23:00-ի սահմաններում, հափշտակություն կատարելու առանձին դիտավորությամբ, նույն եղանակով, ապօրինի մուտք է գործել Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղի 123 հասցեի շենք և առաջին հարկում գտնվող պահեստարանից գաղտնի հափշտակել է 22.500 ՀՀ դրամ արժողության, 150կգ ընդհանուր կշռով 3 պարկ կարտոֆիլ:
Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց էընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին :




Լրահոս