![](https://armlur.am/wp-content/uploads/2019/07/66129116_2432076707046118_8004214744904892416_n.jpg)
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը անդրադարձել է Լեո Մեսսիի սկանդալային հայտարարությանը. «Ընկերը միշտ չէ, որ ճիշտ է, միայն այն պատճառով, որ նա ընկեր է: Դու կարող ես նման բաներ ասել պահի ազդեցության տակ, բայց ամեն դեպքում ես չեմ համաձայնի: Մեսսին առաջինը վիրավորում է բոլոր բրազիլացիներին եւ այն պորֆեսիոնալներին, ովքեր պայքարում էին տիտղոսի համար: Նա այստեղ ամբողջովին սխալ է»,-ասել է Ալվեսը:
Հիշեցնենք, որ Լեոն ասել էր, որ Կոնմեբոլը ամեն ինչ կազմակերպել է Բրազիլիայի հաղթանակի համար: