Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով՝ փոխելով սոցիալական ցանցի իր էջի գլխավոր նկարը՝ Նորատուսի խաչքարերի համալիրում արված լուսանկարով:  Դոնալդ Տուսկը գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի և մշակույթի անբաժանելի մասն է:

«Անկեղծ մարդկանց վայր, ում համար ազատությունն արժեք է: Սևանավանքը հուշարձան է, որը փաստում է Հայաստանի հազարամյա ազդեցությունը եվրոպական մշակույթի վրա»,- գրել է նա:

Եվրոպական խորհրդի նախագահը նաև լուսանկարներ է հրապարակել Սևանավանք և Նորատուս կատարած իր այցից, ինչպես նաև Երևանի կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զբոսնելիս:

Armenia is an integral part of the European family and culture. A place of authentic people who cherish freedom. ??…

Gepostet von Donald Tusk am Mittwoch, 10. Juli 2019




Լրահոս