Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ:
«Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Հայաստանն ընտրել է շարունակականությունը և վերահաստատել իր եվրոպամետ ուղղվածությունը։ Կարևոր ազդանշան առ այն, որ տարածաշրջանի ապագան դեռ շարունակում է գրվել»,- գրել է Տուսկը:



























