Հարց քաղաքացիներից՝ կանխիկ գումար արտահանելու դեպքում որքա՞ն գումարի պարագայում է հայտարարագիր լրացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ֆիզիակական անձը օդային տրանսպորտով կանխիկ գումար արտահանելու դեպքում որքա՞ն գումարի պարագայում անհրաժեշտություն կունենա հայտարարագիր լրացնելու:

Սուսաննա Մարտիրոսյան (41 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի չափը գերազանցող արժութային արժեքների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) եւ գանձապետական տոմսերի, ինչպես նաեւ ճանապարհային չեկերի` Մաքսային միության մաքսային սահմանով միանվագ ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչեւ դրամական գործիքները եւ կամ ճանապարհային չեկերը մաքսային հսկողության ներկայացնելը ամբողջ գումարի մասով գրավոր կերպով հայտարարագրել ուղեւորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը` մաքսային մարմնի թույլտվությամբ եւ հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա` պահպանելով նշված հոդվածով նախատեսված պայմանները: Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների եւ լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս