Հարց քաղաքացիներից՝ ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք:

Լյուդա Մկրչտյան (59 տարեկանն, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում:
Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչեւ անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած եւ առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել հիմնական կենսաթոշակի եւաշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս