Հայաստանն ունի առավելություն, որովհետեւ խաղալու է տանը. Ֆելիպե Ռամոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտագալիայի՝ մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիպե Ռամոսը ԵՎՐՈ 2019-ի մեկնարկից մեկ օր առաջ շփվել է լրագրողների հետ. «Մեր խմբում ընդգրկված են շատ ուժեղ մրցակիցներ` Իսպանիան եւ Իտալիան, իսկ Հայաստանը նույնպես ունի առավելություն, որովհետեւ խաղալու է սեփական պատերի ներքո: Շատ լավ ենք պատրաստվել առաջնությանը. վնասվածք ստացած կամ այլ խնդիրներ ունեցող ֆուտբոլիստներ չունենք Իտալիայի դեմ խաղից առաջ:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա մենք անցած տարի խաղացել ենք նրանց դեմ, եւ կարծում եմ այս ժամանակի ընթացքում նրանց թիմում շատ բան է փոխվել եւ հավաքականը վերելք է ապրել: Այս առաջնությունը շատ կարեւոր է երիտասարդ ֆուտբոլիստների կարիերայի կայացման համար»,-ասել է Ռամոսը:

Հիշեցնենք, որ վաղը «Բանանց» մարզադաշտում կկայանա A խմբի Իտալիա-Պորտուգալիա հանդիպումը: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս