ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է ՔԿ ծառայության նոր պետը, և ինչ խոսակցություններ են իրավապահ մարմիններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ստորագրեց, որով Արթուր Գոյունյանին նշանակեց ՀՀ քրեակատարողական ծառայության պետ։ Ասել է թե՝ Արտյոմ Մխոյանը հրաժեշտ տվեց պաշտոնին: Ի դեպ դեռեւս երկու շաբաթ առաջ գրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարության նախկին նախարար Արտակ Զեյլանյանի հրաժարականը թերեւս միակը չի լինելու համակարգում: Եվ ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւս հասկացրել են, որ պետք է հրաժարական ներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ ՀՀ կառավարությունում հանդիպել է:

Ի դեպ հանդիպման մասին նաեւ հաստատել էր Արտյոմ Մխպոյանը , սակայն հերքել էր իր հրաժարականի մասին տեղեկությունները : Սակայն ինչպես ցույց տվեց իրավիճակը Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունը հաստատվեց եւ Մխոյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին : Ի դեպ նրա հրաժարականը կապված էր ԱԱԾ աղմկահարույց բացահայտման հետ : Մասնավորապես, ՔԿՀ-ներում տարածված լուրերի համաձայն` ԱԱԾ-ի բացահայտումը Արմավիր ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին պատահական բացահայտում չէր, ուստի ՔԿՀ-ներում իրավիճակը փոխելու համար պետք է նաեւ աշխատանքից ազատեին ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին, քանի որ նա է նախկին նախարարին սխալ զեկուցել, որ ՔԿՀ-ներում ամեն ինչ վերահսկվում է, եւ պահպանվում է կարգուկանոնը:

Իսկ հիմա փորձենք հասկանալ , թե ով է նորանշանակ ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանը:
Մեզ հայտնի դարձավ , որ նա նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում ազգային անվտանգության ցվարչության պետ , սակայն ավելի ուշ աշխատանքից ազատվել է, երբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը :

Ասել է թե Գոյունյանը Աղվան Հովսեփյանի դատախազության կադրերից է եղել: Արդյունքում, երբ ՀՀ քննչական կոմիտեն ստեղծվեց Աղվան Հովսեփյանը Արթուր Գոյունյանին չի մոռանում եւ նրան նշանակում է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի քննչական բաժնի պետ : Եվ ահա հեղափոխությունից հետո Գոյունյանի կյանքում եւս իրավիճակ է փոխվում եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գոյունյանը նշանակվեց ՔԿ ծառայության պետ : Ի դեպ իրավապահ համակարգը վերջինիս նշանակմաբ բավականին ոգեւորվել է եւ մեծ հույսեր է կապում, քանի որ ըստ իրավապահների Գյունյանը ՔԿՀ-ների հարցում շատ բան կփոխի :




Լրահոս