Հայաստան դրամական փոխանցումներն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԲ-ն հրապարակել է այս տարվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված դրամական փոխանցումների մասին հաշվետվությունը, սակայն միայն մայիս ամսվա կտրվածքով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որոշակի ավելացել են: Այս տարվա մայիսին ՀՀ փոխանցվել է 168 մլն 851 հազար դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումներն ավելի քիչ են եղել՝ 139 մլն 673 հազար դոլար: Նկատենք, որ այս տարի եւս հիմնականում գումարները ստացվել են ՌԴ-ից՝ 70.3 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ից ստացվել է 23.6 մլն դոլար:

Սա նշանակում է, որ ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներն ավելի ու ավելի շատ են սկսել գումար ուղարկել Հայաստանում մնացած իրենց հարազատներին: Ավելացել է նաեւ ՀՀ-ից գումարների արտահոսքը. եթե 2018թ. մայիսին այն կազմել էր 92 մլն 360 հազար դոլար, ապա այս տարի՝ 113 մլն 60 հազար դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեպի ՌԴ արտահոսքը կազմել է 22 մլն 665 հազար դոլար:




Լրահոս