Armenian text to speach

Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն Ազգային ժողովի մայիսի 5-ի հերթական նիստում հայտնել է, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ընտրվելու համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը: Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 69-ը:

Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր:




Լրահոս