ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից ավտոմեքենայի ներմուծման դեպքում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկն ի՞նչ ժամկետում պետք է վճարվի հարկային մարմին:
Նարեկ Հարությունյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններիմիջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն`ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ`որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այդ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: