Իջևանի դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել19 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:

«Երեկվանից ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը գտնվում է Իջևանում: Իջևանում են նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանների կողմից իրավիճակը վերահսկվում է, երեկվանից ճանապարհը բաց է:

Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած գործողություններին, ապա քրեական գործ է հարուցվել, 19 քաղաքացի բերման են ենթարկվել»,-ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա նաև նշեց, որ այդ հատվածում միջպետական ճանապարհը շարունակում է բաց մնալ:




Լրահոս