Արթուր Վանեցյանն Իջևանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն Իջևանում է: Նա լրագրողների հետ զրույցում անընդունելի համարեց ցանկացած իրավիճակ, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին:

«Ստեղծված իրավիճակն, իրոք, մտահոգիչ է: 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մյուս կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ հիմնական այցելության նպատակը դա է։ Որոշելու ենք մեր հետագա անելիքները, կարծում եմ, որ այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, և մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին, մենք ասելով՝ իջևանցիները»,-ասաց Վանեցյանը:




Լրահոս