Ավտոճանապարհ փակելու ինստիտուտը չպետք է արժեզրկել, այն պետք է մնա իրապես ծայրահեղ քայլ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին մի խումբ իջեւանցիների եռօրյա բողոքիպիկն էր. նրանք փակել էին ավտոճանապարհը եւ պահանջում էին թուլատրել ապօրինի ծառահատումներ անելու «տուն պահել»:Համաձայնե՛ք, որ ամենեւին իրավաչափ պահանջ չէ գողության լեգալացումը, առավել եւս իրավական չէ նման հիմնավորմամբ փողոց փակելը: Ընդհանրապես, ճանապարհ փակելը նախահեղափոխական Հայաստանում անհրաժեշտություն էր, քանի որ քաղաքացու ձայնը իշխանություններին հասանելի եւ լսելիչէր,դրա համար ընտրվել էր այդպիսի մարտավարություն, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու փոխանցել միմյանց:

Հիմանոր Հայաստանումլսելի դառնալու խնդիր ամենեւին չկա: Նախ` լրատվամիջոցներն են շատ ակտիվ աշխատում, ինչպես նախկինում,ու իշխանություններն էլ հետեւում են լրատվամիջոցներին, ինչպես նախկինում: Պարզապես տարբերությունն այն է, որ նախկինում այն, ինչ ցանկալի չէր, անտեսվում էր, ինչը անհրաժեշտ էր նկատել, նկատվում էր: Հիմա նկատվում է ամեն ինչ, ու չի կարող մի քաղաքացի դժգոհություն հայտնել,եւ դա հասանելի չդառնա բարձրագույն իշխանությանը:

Ու այս պայմաններում իրապես տարակուսելի է, թե ինչու է քաղաքացին ընտրում այդ ծայրահեղ՝ ավտոճանապարհը փակելու քայլը: Իհարկե, դրան հետեւած զարգացումներն ամենեւին ցանկալի եւ օրինակելի չէին, քանի որ ցանկացած բռնությունչի կարող բացատրելի լինել,եւ ուժային կառույցները ուշ թե շուտ պետք է իրենց ուժը ցույց տան: Յուրաքանչյուրը, սակայն, պետք է հասկանա, որ իր հակաիրավական որեւէ արարք արժանանալու է կոշտ հակահարվածի օրինական դաշտում, եւ մարդկանց բերման ենթարկելն ու կալանավորելը ավտոճանապարհի փակման համար միանգամայն տեղավորվում է օրինականության, տրամաբանության անհրաժեշտության տիրույթում: Պարզապես պետք է հետեւել, որ հանկարծ ուժայինների գործողությունները չվերածվեն կլանային ինքնապաշտպանության:

Հիշո՞ւմ եք՝ երեք օր առաջ էլ սեւանցիներն էին փակել ավտոմայրուղին ու կրկին պահանջ էին առաջ քաշում, որը, նախ, իրավազուրկ էր, քանի որ Առողջապահության նախարարության հայտարարությունը չէր վերաբերում ողջ Սեւանա լճի տարածքին, այլ կոնկրետ հատվածների, բացի այդ, չէր կարող եւս մեկ հայտարարությու նտուրիստների հոսք ապահովել դեպի Սեւանա լիճ: Կարճ ասած, ավտոճանապարհ փակելու ինստիտուտը չպետք է արժեզրկել, այն պետք է մնա իրապես ծայրահեղ քայլ, որին դիմելուց հետո կոնկրետ լուծումներ կհետեւեն:




Լրահոս