Երեկ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում կայացավ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության B խմբի Չեխիա – Նորվեգիա (0:0) հանդիպումը: Խաղից անմիջապես հետո armlur.am – ի հարցերին պատասխանեցին Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գունար Հալեն եւ հավաքականի ֆուտբոլիստ Ջոշուա Կիտոլանոն:
Գունար Հալե. «Մի փոքր հիասթափված եմ որովհետեւ կարծում եմ մենք պետք է հաղթեինք: Մենք միշտ սովոր ենք լավը լինել: Ընդհանուր առմամբ լավ հանդիպում անցկացրինք, բայց դժբախտաբար չհաղթեցինք:Արդյունքից այդքան էլ գոհ չեմ, լավ պահեր ունեցանք գոլեր խփելու, բայց չօգտագործեցինք: Այն ձեւով ինչպես մենք մեզ ներկայացրինք խաղադաշտում արժանի էինք հաղթանակի: Մենք երջանիկ ենք, որ Հայաստանում ենք: Այստեղ ամեն ինչ շատ լավ է հյուրանոցը լավ է, կազմակերպվածությունը լավն է. ոչ մի բողոք չունեմ մենք շատ երջանիկ ենք:
Ջոշուա Կիտոլանո. «Լավ հանդիպում էր: Մենք արեցինք մեր աշխատանքը: Ես պայքարեցի թիմի հետ, իսկ թիմը ինձ հետ: Կարծում եմ պետք է հաղթեինք: Հայաստանը հրաշալի եւ ջերմ երկիր է: Այստեղ ամեն ինչ լավ է»:
Էդմոն Մարտիրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում