ԵՎՐՈ – 2019. A խմբի վերջին տուրը կկայանա այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում շարունակվում է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնութունը: Այսօր եւ վաղը կկայանան խմբային փեւլի վերջին հանդիպումները: Այսօր` հուլիսի 20-ին կկայանան A խմբի 3-րդ տուրի Պորտուգալիա – Հայաստան եւ Իտալիա – Իսպանիա խաղերը:

Այս խմբում դեռեւս հստակ չէ թե, որ հավաքականները կխաղան կիսաեզրափակչում: Ցավոք այդ ուղեգրի համար այլեւս անզոր է պայքարել Հայաստանի երիտասարդական հավաքականը: Այսօր մեր ֆեւտբելիստները կանցկացնեն իրենց վերջին հանդիպումը այս մրցաշարում: Խմբից դուրս գալու ֆավորիտները այս պահին Պորտուգալիան եւ Իսպանիան են, սակայն Իտալիան, եթե հաղթի իսպանացիներին կխառնի բոլորի խաղաքարտերը:

Օրվա երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 21:00-ին: Պորտուգալիա – Հայաստան խաղը կկայանա «Հանրապետական» խղադաշտում, իսկ Իտալիա – Իսպանիա հանդիպումը ` Ավանի ակադեմիայում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս