Ինչ իրավիճակ է Բագրատաշենի անցակետում. մանրամասնում է պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի խորհրդարանում անհանգստացած են Բագրատաշենի մաքսային կետում կատարվող իրադարձություններից: Բանն այն է, որվերջին ժամանակներս շատ լարված վիճակ է անցակետում, քանի որ Հայաստանում մեքենա ներկրողներիթիվն ավելացել է, ինչի պատճառով մարդիկ օրերովհերթիմեջ են մնում: Մեր տեղեկությունների համաձայն` ՀՀ քաղաքացիները անգամ գիշերում են անցակետերի մոտ, քանի որ մաքսային կետումչեն հասցնում մաքսազերծում իրականացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` մեքենա ներկրողները պատրաստվում են առաջիկայում շատ մեծ թվով բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքիմոտ: Նշվում է նաեւ, որ ավտոներկրողները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրան ներկայացնեն իրենց խնդիրը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ օգոստոսի 2-ը գտնվելու է արձակուրդում: Մենք տեղեկացանք, որ խորհրդարանից պատգամավորներ են նախօրեին գործուղվել Բագրատաշենի մաքսային կետ` հասկանալու համար, թե ինչպես կարող են հարցին լուծում գտնել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործուղված պատգամավորներից է եղել, ում հետ էլ զրուցել ենք` պարզելու համար, թե ինչ լուծում են գտել:

-Պարո՛ն Փամբուխչյան, Դուք եւս եղել եք Բագրատաշենի մաքսային կետում, որտեղ այս օրերին լարված վիճակ է, քանի որ մեքենաների կուտակումներ են, մաքսակետում չեն հասցնում աշխատանքները ճիշտ ժամանակին ավարտել: Ի վերջո, ի՞նչ պարզեցիք, ո՞րն է այդ խնդրի լուծումը:

-Բագրատաշենի մաքսային կետը բնականոն ձեւով աշխատում է, մենք այնտեղ զրուցել ենք նաեւ այն քաղաքացիների հետ, ովքեր ավտոբուսով ժամանել էին Հայաստան, այսինքն` անձնագրայինում էլ խնդիրներ չկար: Այնտեղ մի փոքր խնդիր էր ավտոների շատ ներկրման հետ կապված, այսինքն` մեքենաներ այս ժամանակահատվածում շատ են ներկրում: Մենք միայն 3 ժամվա մեջ, որ գնում էինք անցակետ, 7 հատ թրեյլեր ենքտեսել, որ ներկրում էին, գնացինք, տեղում էլ 3-4 հատ կանգնած էին, ու դեռ սպասում էին: Ես դա Ձեզ ասում եմ`երեք ժամվա մեջ: Այսինքն` ահռելի քանակությամբ մեքենաներ է ներկրվում, ու դրա պատճառով ոչ թե ասեմ կուտակում, այլ մի փոքր շատ էր մեքենաների թիվը: Կուտակումներ, որպես այդպիսին, չկա: Պետք է հասկանալ, որ այս ժամանակահատվածում շատ են մեքենա ներկրողները, ու անհնարին է, որ նման իրավիճակ չլինի:

-Այսինքն` ըստ Ձեզ` որեւէ լարվածություն, կուտակում չկա՞ անցակետում: Ըստ ավտոներկրողների` խայտառակ իրավիճակ է տիրում մաքսակետում, դա իրականություն չի՞:

-Մենք տեղում տեսել ենք, պարզել ենք, որ լարվածություն, խուճապային իրավիճակ չկա, ուղղակի մեքենաների ներկրողներիթիվը շատացել է, մեքենաներ այս ժամանակահատվածում շատ են բերում, ինչի համար էլ գուցե նման տեղեկություններ տարածվեն: Մենք եղել ենք տեղում` պարզելու իրավիճակը, որպեսզի եթե նման հարցեր լինեն, մենք կարողանանք փաստեր ներկայացնել: Ես Ձեզ ներկայացնում եմ այն իրավիճակը, որինմենք ականատես ենք եղել:

-Բայց կարող էիք ընդամենը մի քանի ժամվա ընթացքում պարզել այն մտահոգող հարցերը, որոնք բարձրաձայնում են ավտոներկրողները: Գուցե մի քանի օր հետեւեի՞ք ստեղծված իրավիճակին` իրականությունը հասկանալու համար:

-Մենք գնացել ենք բավականին պիկ ժամի ու դա տեսնելով` կարելի է ընդհանուր պատկերը հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Մենքկարողացել ենք իսկապես հասկանալ այն ամենը, ինչը մեզ համար կարեւոր էր: Հավատացե՛ք, մենք այդ ժամանակահատվածում հասցրել ենք պարզել բոլոր այն անհանգստացնող տեղեկությունները, որոնք այս ժամանակահատվածում բարձրաձայնվել են:

-Տեղեկություններ կան, որ մաքսակետի «հագեցվածության» պատճառով մարդիկ օրերով գիշերում են այնտե: Ինչպե՞ս էր իրավիճակն այդ առումով, կարողացա՞ք հարցին լուծում տալ:

-Ես նման բան չտեսա, որ մարդիկ օրերով քնում են անցակետերում. քնելու հետ կապված` մեզ տեղեկացրեցին, մենք էլ վարորդների հետ խոսեցինք, իրենք ասեցին, որ գրանցումներն անելուն պես իրենք երբեմն այդտեղ հանգստանալու նպատակով ինչ-որ մի ժամանակ քնում են, որից հետո նոր շարունակում են իրենց ճանապարհը: Խնդիր չկա, մարդիկ փորձում են ինչ-որ մի ժամանակ հանգստանալ, քնել, նոր երթեւեկել: Չեմ կարծում, որ դա խնդիր է: Կարծում եմ` դա ավելի ճիշտ է:

-Նշվում է նաեւ, որ հնարավոր է հետաձգվի այն հարցը, որպետք է արդեն 2020 թվականին թանկանա մեքենաների մաքսազարծումը: Արդյոք դա հնարավո՞ր է:

-Ես չեմ կարծում, որ հարցը կհետաձգվի, որովհետեւ դա ԵԱՏՄ-ով մեր ստանձնած պարտավորությունն է: Ամեն դեպքում, փորձ արվում է հնավարության դեպքում ինչ-որ բան անել: Բայց, եթե անկեղծ, ես կարծում եմ, որորեւէ հետաձգում չի լինելու: Մարդիկ մեքենա են ներկրում, իրենք բիզնեսով են զբաղվում կամ իրենց պարկն են թարմացնում, ուրեմն պահանջարկ կա, որ նման բան է արվում: Իսկ մեր ներկրողները շատ լավ տեղեկացված են, որ մաքսազարեծման մեջ փոփոխություններ են սպասվում: Ես կարծում եմ, որ նորմալ պրոցեսներ են ընթանում, ուպետք չէ այս ամենը արտառոց համարել:Հավատացե՛ք, նորմալ իրավիճակ է ընթանում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս