Armenian text to speach

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է մասնակցել առաջիկա ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղյակ եք, որ ընդգրկված եմ 2026թ․ հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։ Տեղյակ եք նաև, որ Երևանի քաղաքապետ պարոն Տիգրան Ավինյանը նույնպես պատգամավորի թեկնածու է՝ ընդգրկված ՔՊ ընտրական ցուցակում։
Ընտրական օրենսգիրքը, սակայն, սահմանում է, որ հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Սա նշանակում է, որ թե՛ ես, թե՛ պարոն Ավինյանը, ընտրական ցուցակում մնալու դեպքում, օրենքի ուժով ժամանակավորապես ազատվելու ենք մեր պարտականությունների կատարումից մայիսի 8-ից սկսած։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ քաղաքապետի առաջին տեղակալն է փոխարինում քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ։ Ինչը նշանակում է, որ գործող օրենսդրական կարգավորումները թույլ չեն տալիս քաղաքապետի մյուս տեղակալներին փոխարինել քաղաքապետին։
Հաշվի առնելով վերը գրված հանգամանքը, առաջնորդվելով Երևան քաղաքի լավագույն շահով և քաղաքի կառավարման ճգնաժամ չհարուցելու հրամայականով՝ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել։
Ուժերիս ներածին չափով, բնականաբար, աջակցելու եմ կուսակցությանս գալիք ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տանելու համար։
Տե՛ր կանգնիր խաղաղությանը, սիրելի՛ երևանցի»։



Լրահոս