Ով է Իջեւանի ոստիկաններին «մուսոր» անվանողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքում փայտի բիզնեսով զբաղվողների բողոքի գործողությունների ժամանակ լրատվամիջոցներին հարցազրույց տված 18-ամյա Էրիկ Խոջումյանը Իջեւանի բոլոր ոստիկաններին «մուսոր» անվանեց, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին`«մուտիլովչիկ»: Իսկ ո՞վ էր նա:
ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էրիկ Խջումյանը վերջերս Իջեւանի «Բազե» սուպերմարկետից գողություն է կատարել: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասով:

Ոստիկանության Իջեւանի բաժնի պետն ասաց, որ Է. Խոջումյանը խուսափում էր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար բժշկական զննում անցնելուց, առաջիկա օրերին նա կուղարկվի բուժզննման: Տեղեկացնենք, որ Էրիկ Խոջումյանը բնակվում է Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում:




Լրահոս