«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբին տեղափոխող ինքնաթիռը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Զվարթնոց» օդանավակայանից:
Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող 132 ուղևոր հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով ժամանել է Հայաստան: Չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին:
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ էր արել նույն տուրօպերատորի միջոցով հանգիստը կազմակերպած մյուս քաղաքացիներին՝ ընդհատել հանգիստը ու Երևան վերադառնալ ևս մեկ չվերթով, որը կազմակերպվել էր հուլիսի 29-ին՝ 03:00-ին: Նոր թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը: