Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար Պուտինին նախագահ տեսնել նաեւ 2024 թվականից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար, որ Վլադիմիր Պուտինը նախագահ մնար 2024 թվականից հետո: Դա ցույց են տվել «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները: 2017 թվականի օգոստոսին այդպես Էր կարծում հարցվածների 67 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ Է, գրում Է «Վեդոմոստի»-ն:

2013 թվականի հոկտեմբերին այդպիսիք 40 տոկոսից պակաս Էին: Վերջին հետազոտությունն անցկացվել Է հուլիսի 18-ից մինչեւ 24-ը 1606 մասնակիցների շրջանում: Հարցման մասնակիցների 38 տոկոսը կցանկանար, որ Պուտինը Կրեմլում մնար ներկայիս ժամկետից հետո: Մեկ տարի առաջ 11 տոկոսային կետով պակաս մարդիկ Էին այդպես ցանկանում, 2013 թվականի հոկտեմբերին նման պատասխան Էր տվել հարցման մասնակիցների 45 տոկոսը:

Մինչեւ ռեկորդային 8 տոկոս նվազել Է այն մարդկանց թիվը, որոնք դժվարացել են պատասխանել: Ավելի վաղ այդպես Էր պատասխանում 14-ից մինչեւ 26 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս