ՀԱՐՑ. Շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերի համար պարտադի՞ր է դրամարկղի գիրքը, թե՞ ոչ:
Ալբերտ Պետրոսյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ըստ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի դրույթների` այն տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) վրա:
Շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները չեն կիրառվում եւ նրանք չպետք է վարեն դրամարկղի գիրք:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքի համաձայն` այն կարգավորում է ՀՀ տարածքում ՀՀ արժույթով եւ արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման, ինչպես նաեւ կանխիկ դրամի պահպանման հետ կապված հարաբերությունները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: