Վիճաբանություն Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին, ժամը 19.23-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արյունոտ մարդ կա ընկած:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18-ին, Հրազդանի կիրճում, վիճաբանության ժամանակ, երկու հոգի ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել իր դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նաև գողացել են իր բջջային հեռախոսը:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նրանց ինքնությունը. մշտական բնակության վայր չունեցող 33-ամյա և 41-ամյա տղամարդիկ ժամը 21-ին բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս