ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամառային հանգիստը, կարելի է ասել, առցանց ռեժիմով հասանելի է բոլորին: Մեր երկրի ղեկավարը պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, թե որտեղ է հանգստանում, ինչպես է կազմակերպում իր օրը, հայաստանյան զբոսաշրջավայրերից ուր է գնում եւ այլն: Սա, նախ, օգնում է, որպեսզի ներհայաստանյան տուրիզմը զարգանա, քանի որ մարդն ընդօրինակող «կենդանի է»:
Երբ տեսնում է հանգստի հաջողված փորձ, ձգտում է անձամբ գնալ այնտեղ, առավել եւս, երբ երկրի ղեկավարն է իր արձակուրդը նախընտրում Հայաստանի գողտրիկ վայրերում անցկացնել: Բայց ներգնա տուրիզմի բաղադրիչն էլ եթե անգամ դնենք մի կողմ, ՀՀ վարչապետը Հայաստանի իշխանությունների մասին մեր պատկերացումների մեջ այնպիսի նշաձող է դրել եւ դնում, որ տարիներ առաջ անգամ դժվար էր պատկերացնել:
Նախկինում ՀՀ ղեկավարները, երբ հանգստի էին մեկնում, նախ այնպես էին անում, որ «հավքն իր թեւով, օձն իր պորտով» չիմանա իրենց գտնվելու վայրի մասին որեւէ բան, եւ երկրորդ՝ եթե անգամ Հայաստանում էին կազմակերպում իրենց հանգիստը, ապա ոչ մի շփում, ոչ մի կոնտակտ շարքային քաղաքացիների հետ հիմնականում տեղիչէրունենում: Պարփակվում էին իրենց ամառանոցներում կամ կառավարական առանձնատներում եւ բոլորից կտրված՝ մի խումբ օլիգարխների ուղեկցությամբ կազմակերպում իրենց հանգիստը: Սա` լավագույն դեպքում:
Իսկ շատ դեպքերում իրենց հանգիստը կազմակերպում էին արտերկրում, գերթանկարժեք հյուրատներում ու ժամանցի վայրերում, որտեղիցօգտվող այլազգի մեծահարուստները երբեմն տարակուսում էին, թե ինչպես են Հայաստանի նման փոքր, ոչ հարուստ երկրի ղեկավարները հաջողացնում այդքան թանկ ծառայություններ մատուցող հյուրանոցներում կամ ժամանցի վայրերում կազմակերպել արձակուրդային ժամանցը:
Ու երբ այս օրերին քննադատում են Նիկոլ Փաշինյանին՝ «կուկուրուզ» ուտելու կամ Կալավանում շրջելու համար, ակամայից հարց է առաջանում՝ կարոտել ե՞ք այն օրերին, երբ երկրի ղեկավարի հանգստի մասին ինֆորմացիան լրագրողներից այնպես էին պահում, կարծես պետական, զինվորական գաղտնիք լիներ, թե՞ կարոտել եք այն լուրերին, որ ամեն արձակուրդից հետո պտտվում էին` Սերժ Սարգսյանը ամառային հանգստի օրերին միլիոններ է տանուլ տվել այս կամ այն խաղատանը:
Մի խոսքով, թերեւս արժե գնահատել հնի ու նորի ակնհայտ տարբերությունը, ու եթե անգամ շատ քաղաքական, կառավարման հարցերում Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ կան, դնել դրանք նժարի վրա. արդյոք ուղղակի քննադատե՞լն է ճիշտ, թե՞ տարբերության գնահատականը տվյալ դեպքում ավելի կօգնի մեզ՝ զարգացնելու մեր երկրիը մեր պատկերացրած ժողովրդավարական ուղով: