ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զենքը բլինդաժում պայթեցրել են. ազատամարտիկը՝ Ապրիլյան պատերազմի բացերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, շարունակելով Ապրիլյան պատերազմը հետաքննող շարքն, այս անգամ զրուցել է ապրիլյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, գեներալ-մայոր , Գավառի ԵԿՄ նախագահ Աշոտ Գասպարյանի հետ:

2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով Գավառի ԵԿՄ նախագահ Աշոտ Գասպարյանը ստացել էր ծանր վիրավորում: Մարտակերտում թշնամու հետ մարտերի ընթացքում անօդաչու թռչող սարքի կրակոցից կորցրել է աջ ոտքը:

Նշենք, որ Աշոտ Գասպարյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 84 հազար դրամ հաշմանդամության կենսաթոշակ:

Փորձառու մարտիկի խոսքով՝ մեր զինվորներն անկոտրուն ոգի ունեն, և մարտական գործողություների ընթցքում նրանց հետ միասին հայրենի հողի համար պայքարել են մինչև վերջ, չխնայելով անգամ իրենց կյանքը:

«Թշնամին իր բնույթով վախկոտ է, և ոչ մի ժամանակում իր տեսակը չի փոխում, և’ 1992-ին էր, նույնը, և’ 2016 թվականի ապրիլին»,-ասաց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս