Հայտնի է՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Տիգրան Խաչիկյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո բավական ակտիվ է սկսել խոսել հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի և դրանում ընդգրկված խնդրահարույց կետերի մասին։ Հետաքրքիր է, որ Տիգրան Խաչիկյանը մի հրաման է մեջբերում, ըստ սրի ՀՀ Կառավարության 16.05.2019թ. թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 11-րդ կետով որպես Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլերի իրացման վերջնաժամկետ` նախատեսված է 2019 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը:

Ընդ որւմ, հայտնի է դառնում, որ այդ որոշմամբ հաստատվել են Կառավարության ծրագրից բխող միջոցառումները: Դրանցից որևէ մեկի չիրականացումը սահմանված ժամկետում խախտում է այդ որոշման պահանջները: Հետևապես, անհրաժեշտ է կամ ձեռնամուխ լինել նշված ժամկետում այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես որ սահմանված է որոշմամբ, կամ երկարաձգել այն։




Լրահոս