ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները՝ այսօր կայանալիք հանրահավաքի մասին. կմասնակցե՞ն, թե՞ ոչ. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Համահայկական խաղերի բացման ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է Արցախում: Այս մասին նա հայտարարել է ուղիղ եթերի ժամանակ: Վարչապետը Արցախում ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Այսօր 19:00-ին նույն հրապարակում Արցախի բոլոր համայնքներից, (առանց մայրաքաղաքի ակտիվի) կուսակցության անդամ և համակիր ավելի քան 10.000 քաղաքացիներ կմասնակցեն «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած հանրահավաքին՝ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջնորդությամբ:

ArmLur.am-ը արցախցիներից փորձել է պարզել՝ մասնակցելո՞ւ են արդյոք հանրահավաքին, որքանո՞վ են իրազեկված և ինչպե՞ս են վերաբերվում նախաձեռնությանը:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ




Լրահոս