Նախկին պայմանագրային զինծառայող Հովհաննես Մանուկյանի մայրը՝ Մարինե Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, որ 2017 թվականի մայիսի 12-ին Հովհաննես Մանուկյանը ծառայության ընթացքում սիրտ-անոթային անբավարարություն ախտորոշմամբ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մարինե Հարությունյանի խոսքով՝ այս պահին Հովհաննեսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վերջինիս անհապաղ բուժօգնություն է հարկավոր Գերմանիայում: Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում:
Նշենք, որ Հովհաննեսը 2-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է ըմդամենը 41 հազար դրամ հաշմանդամության թոշակ:
Հովհաննես Մանուկյանին օգնություն կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարով՝
ՎՏԲ 16010035876307
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան