Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 երիտասարդ գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։

Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։

Պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ չորս երիտասարդ Աբուլ-Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս