«Պոբեդա» ավիաընկերության հայտարարության հետքերով. ներքին ստուգումներ են սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից՝ անդրադառնալով «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցին:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ: Արդյունքների մասին կտեղեկացնենք այն պատրաստ լինելուն պես և հորդորում ենք ժամանակից շուտ եզրահանգումների տեղիք չտալ: Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ «Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի եղել», – հայտնում են ընկերությունից:

Հիշեցնենք, որ«Պոբեդա» ավիաընկերությունը ձմեռային սեզոնի համար դադարեցրել է դեպի Գյումրի տոմսերի վաճառքը։




Լրահոս