Նախկին իշխանությունների ժամանակ հասարակությունն «ախմա՞խ» էր. ԱԺ նախկին պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: ArmLur.am-ի հետ զրույցում անdրադառնալով Կառավարության 2019-2023թթ. ծրագրին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունն օգտագործում են հասարակության այն զանգվածի համար, որոնք չեն հասկանում դրա էությունը, ըստ երևույթին փորձելով ուրախացնել, որոշների կտրվածքով ապակողմնորոշել: Բայց իրականում Հայաստանի Հանրապետությունն իր ունեցած ռեսուրսներով ու հնարավորություններով առնվազն անհամեստ է տնտեսական հեղափոխություն հռչակելը»,-ասաց նա:

Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ վերջին ժամանակներում նկատում է, որ այլևս նման բառակապակցություն չի բարձրաձայնվում, կամ ցածրաձայն է ասվում:

«Քայլեր կարծես թե ուզում են կատարել, մասնավորապես այս վերջին ուղիղ եթերը՝ Հայկ Մարությանի հետ, որտեղ կարևոր հացեր բարձրաձայնվեցին աղբահանության մասով: Պետական պարտքը փոքրացել է, բյուջեի մուտքերը մեծացել են, դրանք վատ չեն, բայց միևնույն ժամանակ տնտեսական վերընթացի ու զարգացման վերբերյալ ոչինչ չեն ասում, ես նաև մտածում եմ , որ Պետական վիճակագրական ծառայությանը հրահանգված է միայն դրական տվյալների մասին տեղեկատվություն տրամադրել»-ասաց Վարդան Բոստանջյանը:

Վերջինիս կարծիքով՝ այն ինչ ներկայացվում է իրականության հետ կապ չունի. «Այս պահի դրությամբ, մեկ ու կես տարի անց իշխանափոխությունից, փաստորեն, մենք ունենք իներցիոն զարգացում: Այն ինչ-որ եղել է, դրա շարունակությունը կարող ենք համարել:  Օրինակ ՝ հեղափոխությունից հետո ավտովթարները քչացել են: Այսինքն, մինչև հեղափոխությունը կամ նախկին իշխանությունների ժամանակ հասարակությունն «ախմա՞խ» էր: Գնում ու ավտովթարի էր ենթարկվում»:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս