Եվրոպական համապատասխան կառույցները շնչահեղձ սպասում են, թե երբ կվավերացվի Ստամբուլյան կոնվենցիան. Վարդան Բոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարսափելի վատ եմ վերբերվում այդ կոնվենցիային: Անրադառնալով վերջին շրջանում լայն քննարկան թեմա դարձած Ստամբուլյան կոնվենցիայի հավանական վավերացմանը՝  ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«88 հոգու մեծ մասը, ովքեր նստած են Ազգային ժողովում, նրանք Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցներն ու կրողներն են: Ես այդպես եմ հասկացել: Տա Աստված, որ սխալված լինեմ.  հիմա այդ 88 հոգին խնդիր չունեն կողմ սեղմելու կոճակները, առավել ևս, որ շատ «մաքուր սրտի տեր են» նրանք և ընդհանրապես չեն էլ կարողանում կողմնորոշվել, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:

Ըստ մեր զրուցակցի՝ Եվրոպական համապատասխան կառույցները շնչահեղձ սպասում են, թե երբ այդ ախտի մասին օրենքը մենք կվավերացնենք:

«Տեսեք՝ ասում են կկրկնապատկենք փողը, բայց ինչո՞ւ մի տեխնոլոգիայի համար գումար չեն տալիս, կամ չեն աջակցում, իսկ սեռական անորոշության համար կրկնապատկում են գումարը, և բոլոր դեպքերում կլինի վերջին սկիզբ մեր երկրում այդ կոնվենցիան ընդունելու արդյունքում»,- հավելեց Վարդան Բոստանջյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս