Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Անժելա Տիգրանյանը իր վարած Kia մակնիշի 77 MT 077 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և առաջ ընթանալով, բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նույնիսկ հրաշքով են փրկվել, քանի որ հնարավոր է, վրաերթի ենթարկվեին, առաջինն օգնությունն են ցուցաբերել և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ՝ 2-րդ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, ով անչափահաս աղջիկ է եղել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Տիգրան Մաղզանյանի և Արամ Դադոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան վնասել է նաև պատին տեղադրված օդորակիչը, ավիատոմսերի և տուրիզմի ցուցանակը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։