19-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում քաղաքացին ընկել է նկուղային հարկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Վ., ծնված 2000 թ.) ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները տուժածին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:




Լրահոս