
Արգենտինայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին կարող է տեղափոխվել ամերիկյան MLS:
Այս մասին տեղեկացնում է իսպանական El Mundo Deportivo-ն: Նշում է, որ տեղափոխությունը կարող է կայանալ 2021 թվականին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Լեոն նաեւ դիտարկում է հայրենի քաղաքի` Ռոսարիոյի «Նյուելս Օլդ Բոյս» տեղափոխվելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ էր դարձել, որ արգենտինացին կարող է խզել պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ, երբ որ ցանկանա:
Էդմոն Մարտիրոսյան