Կատալանոկական «Բարսելոնայի» առաջատարներ Լեո Մեսսիի եւ Լուիս Սուարեսի մասնակցությունը Լա Լիգայի առաջիկա տուրի «Վալենսիայի» դեմ խաղում հարցականի տակ է: Այս մասին տեղեկսցնում է իսպանական Marca-ն:
Նշվում է, որ ֆուտբոլիստները չեն ապաքինվել վնասվածքներից ամբողջությամբ, եւ կատալոնական ակումբում չեն ցանկանում դիմել ռիսկի ու նրանց դուրս բերել խաղադաշտ:
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին այս մրցաշրջանում դեռեւս խաղադաշտ դուրս չի եկել, իսկ Սուարեսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Ատլետիկի» (0:1) դեմ հանդիպմանը:
Էդմոն Մարտիրոսյան